Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
15.11.2019 | 02:11

(Նախորդ մասը)

Դառ­նանք մի­նիստր Ա­լեք­սանդր Շո­կի­նին: Իր անձ­նա­կան կա­րիե­րան նա սկ­սեց զրո­յից ու մեծ ա­վանդ ու­նե­ցավ ԽՍՀՄ է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան զար­գաց­ման ու կա­յաց­ման գոր­ծում, ստեղ­ծեց զար­գա­ցած ար­դյու­նա­բե­րու­թյան մի կարևոր ո­լորտ, որ­տեղ աշ­խա­տում էին 2,5 մի­լիո­նից ա­վե­լի բարձ­րա­կարգ բան­վոր­ներ, ին­ժե­ներ­ներ ու գիտ­նա­կան­ներ: Կազ­մա­կեր­պեց գի­տա­հե­տա­զո­տա­կան և ու­սում­նա­կան ինս­տի­տուտ­նե­րի, ար­տադ­րու­թյուն­նե­րի ու փոր­ձա­կա­յան­նե­րի լայն ցանց: Նրա մաս­նա­գի­տա­կան աս­տի­ճա­նը այն­քան բարձր էր, որ տնօ­րեն­նե­րի հա­մար նրա մոտ խո­սե­լը, սե­փա­կան կար­ծիքն ար­տա­հայ­տե­լը իս­կա­կան փոր­ձու­թյուն էր դառ­նում: Նրա հա­մա­կար­գում գոր­ծից ան­տե­ղյակ ու պա­տա­հա­կան մար­դիկ չկա­յին, մյուս կող­մից՝ նա շատ ու­շա­դիր ու հո­գա­տար էր նվի­րյալ գիտ­նա­կան­նե­րի, ին­ժե­ներ-գյու­տա­րար­նե­րի ու բարձ­րա­կարգ բան­վոր­նե­րի նկատ­մամբ:


1972 թ. փակ ցու­ցա­հան­դես­նե­րից մե­կի ժա­մա­նակ նա ան­թա­քույց հպար­տու­թյամբ Լ.Ի. Բրեժնևին ներ­կա­յաց­րեց մեր հե­ղի­նա­կած աշ­խար­հում ա­ռա­ջին «Ֆո­տոս­կա­նը» (այդ ցու­ցա­հան­դե­սին «Ֆո­տոս­կա­նի» գյու­տի ներ­կա­յա­ցու­մը ինձ էր հանձ­նա­րար­ված):
Շո­կի­նի նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի մեծ մա­սը, սա­կայն, կյանք չէր մտ­նում՝ տար­բեր պատ­ճառ­նե­րով: Մի կոնկ­րետ օ­րի­նա­կի վրա տես­նենք ու հաս­կա­նանք, թե, դի­ցուք, ինչ ստաց­վեց, երբ տիե­զե­րա­կան ա­պա­րատ­նե­րի հա­մար Զե­լե­նոգ­րա­դի «Կոմ­պո­նենտ» ԳԱՄ-ում մշակ­ված է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րը սկ­սե­ցին ար­տադ­րել Մինս­կում, Ա­բո­վյա­նում և այլ քա­ղաք­նե­րում:
Ա­բո­վյանն իր նշա­նա­կու­թյամբ ԽՍՀՄ Է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան երկ­րորդ մաս­նա­գի­տաց­ված քա­ղաքն էր Զե­լե­նոգ­րա­դից հե­տո: Այս քա­ղա­քում, ի­րար հարևա­նու­թյամբ, աշ­խա­տում էին ԽՍՀՄ եր­կու խո­շոր գոր­ծա­րան. ռե­զիս­տոր­նե­րի գոր­ծա­րա­նը՝ ծած­կա­նու­նը «Փոս­տարկղ հա­մար 67» և կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րի գոր­ծա­րա­նը՝ ծած­կա­նու­նը «Փոս­տարկղ հա­մար 25»: 1974 թվից սկ­սած 67-րդ գոր­ծա­րա­նը ար­տադ­րում էր տիե­զե­րա­կան սար­քե­րի հա­մար նա­խագծ­ված և «Սա­լյուտ» ծած­կա­նու­նը կրող հիբ­րիդ միկ­րոս­խե­մա­ներ, ո­րոնց հա­մար, որ­պես կոմպ­լեկ­տա­վո­րող բա­ղադ­րիչ­ներ, օգ­տա­գործ­վում էին ԽՍՀՄ տար­բեր գոր­ծա­րան­նե­րում ար­տադր­վող կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րը՝ դիոդ­նե­րը, տրան­զիս­տոր­նե­րը, կոն­դեն­սա­տոր­նե­րը և է­լեկտ­րո­նա­յին այլ բա­ղադ­րիչ­ներ: Ա­բո­վյա­նի ար­տադ­րու­թյան «Սա­լյուտ­նե­րը» ու­ղարկ­վում էին Կա­զա­նի ռազ­մա­կան է­լեկտ­րո­նի­կա­յի գոր­ծա­րան, մոն­տաժ­վում էին ֆունկ­ցիո­նալ ա­ռու­մով ա­վե­լի խո­շո­րաց­ված բլոկ­նե­րում, ո­րոնք, ի­րենց հեր­թին, ու­ղարկ­վում էին հա­ջորդ գոր­ծա­րան­ներ՝ մինչև վերջ­նա­կան ար­տադ­րան­քի ձևա­վո­րու­մը:


Ռազ­մա­կան Է­լեկտ­րո­նի­կա­յի ար­տադ­րու­թյան այս սխե­ման ԽՍՀՄ-ում ներ­դր­վել էր Բե­րիա­յի նա­խա­ձեռ­նու­թյամբ և նույ­նու­թյամբ շա­րու­նա­կում էր աշ­խա­տել մինչև վերջ, մինչ ԽՍՀՄ փլու­զու­մը: Աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման այս սխե­մա­յի նպա­տա­կը մեկն էր. բարձր մա­կար­դա­կի վրա պա­հել ու պահ­պա­նել գաղտ­նիու­թյան մթ­նո­լոր­տը, դժ­վա­րու­թյուն­ներ ստեղ­ծել օ­տա­րերկ­րյա հե­տա­խու­զու­թյան հա­մար՝ թույլ չտա­լով, որ մեկ գոր­ծա­րա­նի շր­ջա­նակ­նե­րում ստեղծ­վի ռազ­մա­կան նշա­նա­կու­թյան որևի­ցե կարևոր ար­տադ­րանք: Պե­տա­կան ու ռազ­մա­կան գաղտ­նիու­թյան տե­սա­կե­տից դա կա­րե­լի է ար­դա­րաց­ված հա­մա­րել, բայց այն իր հետ բե­րում էր տն­տե­սա­կան ու տեխ­նի­կա­կան ա­նան­ցա­նե­լի խն­դիր­ներ, ո­րոնք չէին կա­րող չա­ռա­ջա­նալ ար­դեն բրեժնևյան բյու­րոկ­րա­տիա­յի տա­րի­նե­րին, երբ ԽՍՀՄ գոր­ծա­րան­նե­րում տի­րող ար­տադ­րա­տեխ­նո­լո­գիա­կան կար­գա­պա­հու­թյան ան­հա­մար խախ­տում­նե­րը, գո­ղու­թյու­նը, կա­շա­ռա­կե­րու­թյու­նը, կադ­րա­յին սխալ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը դար­ձել էին նոր­մա, և ո­րոնց ազ­դե­ցու­թյու­նը գնա­լով ա­ռա­վել վտանգ­ավոր էր դառ­նում՝ ին­տեգ­րալ է­լեկտ­րո­նի­կա­յի զար­գաց­մա­նը զու­գա­հեռ: Այդ ազ­դե­ցու­թյու­նը անդ­րա­դառ­նում էր, ա­ռա­ջին հեր­թին, ռազ­մա­կան, զու­գա­հե­ռա­բար նաև քա­ղա­քա­ցիա­կան է­լեկտ­րո­նի­կա­յի ո­րա­կի, հու­սա­լիու­թյան ու ինք­նար­ժե­քի վրա:


80-ա­կան թվե­րին է­լեկտ­րո­նի­կա­յի զար­գա­ցու­մը հա­սել էր իր լճաց­ման ու ճահ­ճաց­ման փու­լին։ Այդ նույն ժա­մա­նակ Ճա­պո­նիան, Ա­մե­րի­կան, Գեր­մա­նիան, հե­տա­գա­յում նաև Հա­րա­վա­յին Կո­րեան ա­րագ տեմ­պե­րով զար­գաց­նում էին ի­րենց է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյու­նը՝ մուտք գոր­ծե­լով կեն­ցա­ղա­յին տեխ­նի­կա­յի այն­պի­սի կարևոր ո­լորտ­ներ, ինչ­պի­սիք էին հե­ռուս­տա­ցույց­նե­րի, տե­սա­ձայ­նագ­րիչ սար­քե­րի, լվաց­քի մե­քե­նա­նե­րի, ֆո­տոա­պա­րատ­նե­րի, կա­պի մի­ջոց­նե­րի ար­տադ­րու­թյուն­նե­րը, կյանք էր մտել ու ա­րագ տեմ­պե­րով զար­գա­նում էր ավ­տո­մո­բի­լա­յին է­լեկտ­րո­նի­կան: Մի խոս­քով, ԽՍՀՄ-ից դուրս ա­մեն ինչ զար­գա­նում էր ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րին հա­մա­հունչ, իսկ ԽՍՀՄ-ում ա­մեն ինչ թարս­վել էր, ահ­ռե­լի կայս­րու­թյան ար­դյու­նա­բե­րու­թյունն ու տն­տե­սու­թյու­նը կա­մաց-կա­մաց նա­հանջ էին ապ­րում:
Հի­մա դժ­վար է պատ­կե­րաց­նել, որ հա­րավ­կո­րեա­կան «Սամ­սունգ» տի­պի լվաց­քի ավ­տո­մա­տաց­ված մե­քե­նա­նե­րի դա­րում խոր­հր­դա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը ստիպ­ված էին բա­վա­րար­վել մեծ դժ­վա­րու­թյամբ, ծա­նո­թու­թյամբ ու «տա­կից» ճար­ված «Ռի­գա» տի­պի կի­սաավ­տո­մատ լվաց­քի մե­քե­նա­նե­րով՝ ի­րենց ռո­լի­կա­յին քա­միչ­նե­րով ու բա­կե­րում գոր­ծող պա­րա­նա­յին չո­րաց­ման զար­գա­ցած հա­մա­կար­գով:


Ե­թե ցան­կա­նում ենք հաս­կա­նալ, թե ԽՍՀՄ-ում ին­չու՞ էր այդ­պի­սի ան­հա­ջող ի­րա­վի­ճակ ստեղծ­վել, պետք է տես­նել, թե ինչ էր կա­տար­վում ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան գոր­ծա­րան­նե­րում: Այդ տե­սա­կե­տից ա­ռա­վել ու­սա­նե­լի է հատ­կա­պես այս օ­րի­նա­կը: 1978 թվա­կա­նին Ա­բո­վյա­նի «Պո­զիս­տոր» ԳԱՄ-ում ար­տադր­վող «Սա­լյուտ» հիբ­րիդ սխե­մա­նե­րի շուրջ մի այն­պի­սի կա­տաստ­րո­ֆիկ ի­րա­վի­ճակ էր ստեղծ­վել, որ աղ­մու­կը հա­սել էր մինչև Մոսկ­վա՝ Կրեմլ: Խոր­հր­դա­յին երկ­րի հույսն ու ա­պա­վե­նը հա­մար­վող, Ա­մե­րի­կա­յին դա­ժան լար­վա­ծու­թյան մեջ պա­հող միջ­մայ­րա­ցա­մա­քա­յին բա­լիս­տիկ հր­թիռ­նե­րի է­լեկտ­րո­նա­յին հա­մա­կար­գե­րում խն­դիր­ներ էին ա­ռա­ջա­ցել, տեխ­նո­լո­գիա­կան փոր­ձար­կում­նե­րին չէին դի­մա­նում: է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի խա­փա­նում­նե­րի վեր­լու­ծու­թյու­նից պարզ էր դար­ձել, որ ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի պատ­ճառ կա­րող էր դառ­նալ Ա­բո­վյա­նում ար­տադր­ված «Սա­լյուտ» տի­պի հիբ­րիդ սխե­մա­նե­րի ցածր հու­սա­լիու­թյու­նը: Լուրն ստա­նա­լու պես «Պո­զիս­տոր» ԳԱ միա­վոր­ման գլ­խա­վոր տնօ­րեն Է­դիկ Պետ­րո­սյա­նը ան­մի­ջա­պես թռել էր Մոսկ­վա ու մի­նիստր Շո­կի­նին հա­մո­զել, որ «Սա­լյու­տի» խա­փա­նում­նե­րի ի­րա­կան պատ­ճա­ռը Մինս­կի «Ին­տեգ­րա­լում» ար­տադր­ված և Ա­բո­վյա­նի հիբ­րիդ սխե­մա­նե­րում օգ­տա­գործ­ված դիո­դա­յին մատ­րի­ցա­նե­րի ցածր հու­սա­լիու­թյունն է: Շո­կի­նը ի գի­տու­թյուն էր ըն­դու­նել այդ վար­կա­ծը և հանձ­նա­րա­րել Պրո­լեյ­կո­յին, որ ստու­գի ու ի­րեն զե­կու­ցի, թե ի­րա­կա­նում ում մեղ­քով է տե­ղի ու­նե­ցել Միու­թյու­նով մեկ աղ­մուկ հա­նած հա­մար մեկ «ճկ»-ն, պետք էր պար­զել, թե ով է մե­ղա­վոր. Ա­բո­վյա­նի «Պո­զիս­տոր» ԳԱՄ-ի գլ­խա­վոր տնօ­րեն Պետ­րո­սյա՞­նը, որ հիբ­րիդ սխե­մա­ներ ար­տադ­րողն էր, թե՞ Մինս­կի «Ին­տեգ­րա­լի» գլ­խա­վոր տնօ­րեն Օ­լեյ­նի­կը, որ Ա­բո­վյա­նում ար­տադր­վող «Սա­լյու­տի» հա­մար դիո­դա­յին մատ­րի­ցա­ներ էր մա­տա­կա­րա­րում:
Է­լեկտ­րո­նա­յին սխե­մա­յի խա­փա­նում­նե­րի պատ­ճառ­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը տևեց շուրջ մեկ տա­րի և ա­վարտ­վեց Է­դիկ Պետ­րո­սյա­նի տպա­վո­րիչ հաղ­թա­նա­կով։ Պարզ­վեց, որ Մինս­կի դիո­դա­յին մատ­րի­ցա­յի մոտ ժա­մա­նա­կա­յին ան­կա­յու­նու­թյուն կա, ին­չը կապ­ված է կի­սա­հա­ղորդ­չա­յին բյու­րե­ղի մա­կերևու­թա­յին լից­քե­րի ա­ռա­ջաց­ման ու վե­րաց­ման հետ, ի­րա­րից մե­կու­սաց­ված ա­ռան­ձին դիոդ­նե­րի շր­ջա­նում ա­ռա­ջաց­նում են ին­վեր­սիոն հա­ղոր­դա­կա­նու­թյուն ու­նե­ցող շեր­տեր, ո­րոնց պատ­ճա­ռով կարճ միա­ցում­ներ են ա­ռա­ջա­նում, ու Ա­բո­վյա­նի հիբ­րիդ սխե­մա­նե­րը դուրս են գա­լիս ի­րենց աշ­խա­տան­քա­յին ռե­ժիմ­նե­րից, տվյալ պա­րա­գա­յում ռազ­մա­կան է­լեկտ­րո­նի­կա­յի խա­փա­նու­մը ան­խու­սա­փե­լի է: Շո­կի­նի հրա­մա­նի հա­մա­ձայն հա­մա­տեղ հե­տա­զո­տու­թյուն­ներ կա­տա­րե­լու նպա­տա­կով Ա­բո­վյան էր ժա­մա­նել «Ին­տեգ­րա­լի» մաս­նա­գետ­նե­րի մի ստ­վար խումբ՝ «Պատ­վի­րա­տուի» ներ­կա­յա­ցու­ցիչ գն­դա­պետ Բոր­սու­կի գլ­խա­վո­րու­թյամբ: Բոր­սու­կի եղ­բոր, կա­պի­տան Ա­նա­տո­լի Բոր­սու­կի հետ ես աշ­խա­տել էի Տո­մի­լի­նո­յի «ՏՕՌ» ԳԱՄ-ում, եր­կու եղ­բայրն էլ խիստ ա­նա­չառ ու գոր­ծին նվիր­ված զին­վո­րա­կան­ներ էին: Ա­բո­վյա­նի կող­մից հե­տա­զո­տու­թյուն­նե­րին մաս­նակ­ցում էին ար­տադ­րող ցե­խի մաս­նա­գետ­նե­րը՝ «Պատ­վի­րա­տուի» ներ­կա­յա­ցու­ցիչ գն­դա­պետ Ժու­րավ­լյո­վի գլ­խա­վո­րու­թյամբ: Բոր­սու­կը և Ժու­րավ­լյո­վը խիստ հս­կո­ղու­թյուն էին սահ­մա­նել հիբ­րիդ միկ­րոս­խե­մա­նե­րի ցե­խում, կազ­մա­կեր­պել էին Մինս­կից ստաց­ված դիո­դա­յին մատ­րի­ցա­նե­րի պա­րա­մետ­րե­րի ման­րակր­կիտ չա­փում­ներ: 100-տո­կո­սա­նոց կամ, այս­պես կոչ­ված, հա­մա­տա­րած մուտ­քա­յին ստու­գում­ներն ի­րա­կա­նաց­նում էին միա­սին՝ Ա­բո­վյա­նի ու Մինս­կի մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Մինչև Հա­յաս­տան հաս­նե­լը այդ մատ­րի­ցա­նե­րը Մինս­կում տեխ­նո­լո­գիա­կան ու լրա­ցու­ցիչ չա­փում­ներ էին անց­նում, որ­պես­զի բա­ցառ­վի խո­տան սար­քե­րի ա­ռա­քու­մը Ա­բո­վյան: Բո­լո­րի ու­շադ­րու­թյու­նը սևեռ­ված էր կա­տար­վող չա­փում­նե­րի ար­դյունք­նե­րի վրա. նոր ստաց­ված խմ­բա­քա­նակ­նե­րի մեջ կհայտ­նա­բեր­վե՞ն ար­դյոք ա­նո­րակ դիո­դա­յին մատ­րի­ցա­ներ, թե ոչ: Ե­թե ոչ, ա­պա դրանք պետք էր մոն­տա­ժել «Սա­լյուտ» սխե­մա­նե­րի մեջ ու տես­նել, թե սրանց չա­փում­ներն ու փոր­ձար­կում­ներն ինչ ար­դյունք­ներ ցույց կտան, որ­տեղ ու ինչ պատ­ճառ­նե­րով են շար­քից դուրս գա­լիս Ա­բո­վյա­նում ար­տադր­վող հիբ­րիդ միկ­րոս­խե­մա­նե­րը:


Ինձ հա­մար շատ անս­պա­սե­լի էր, որ Մինս­կից ե­կած և կրկ­նա­կի չա­փում­նե­րի պրո­ցե­դու­րա­նե­րով ան­ցած դիո­դա­յին մատ­րի­ցա­նե­րի նոր խմ­բա­քա­նակ­նե­րի մեջ հայտ­նա­բեր­վում էին 5-10 խո­տան նմուշ­ներ, տվյալ ի­րա­վի­ճա­կում, հաշ­վի առ­նե­լով նաև ռու­սա­կան-բե­լա­ռու­սա­կան աշ­խա­տան­քա­յին կար­գա­պա­հու­թյան բարձր մա­կար­դա­կը, դա նոն­սենս էր, ան­հաս­կա­նա­լի մի բան, ո­րին հա­վա­տալ չէր լի­նի: Չա­փում­նե­րի ար­դյունք­ներն ան­մի­ջա­պես զե­կուց­վում էին Շո­կի­նին, ու Պետ­րո­սյան-Օ­լեյ­նիկ պայ­քա­րը գնա­լով ա­վե­լի էր թե­ժա­նում: Պայ­քա­րի մեջ էին ներ­քաշ­վել նաև նա­խա­րար Շո­կի­նը և փոխ­նա­խա­րար, «Ցիկ­լոն» ԳՀԻ-ի իմ նախ­կին տնօ­րեն Ա­լեք­սանդր Չեռ­նի­շո­վը: Այս­տեղ մի նր­բու­թյուն կար. Չեռ­նի­շո­վը, որ ՍՄԿԿ կենտ­կո­մի շի­նա­րա­րա­կան բաժ­նի վա­րի­չի որ­դին էր, իր դոկ­տո­րա­կան դի­սեր­տա­ցիան պաշտ­պա­նել էր Մինս­կում, հա­յե­րին չէր սի­րում, թերևս բա­ցի ինձ­նից, և ցան­կա­նում էր փո­խա­րի­նել տա­րեց Շո­կի­նին, դառ­նալ է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան ե­րի­տա­սարդ նա­խա­րար: Չեռ­նի­շո­վի դոկ­տո­րա­կան դի­սեր­տա­ցիան գր­վում էր «Ցիկ­լո­նում» և վե­րա­բե­րում էր ռա­դիա­ցիա­յի նկատ­մամբ բարձր կա­յու­նու­թյուն ու­նե­ցող է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի նա­խագծ­մա­նը, փոր­ձար­կում­նե­րին ու ար­տադ­րու­թյա­նը: Աշ­խա­տան­քի հիմ­քում դր­ված էր է­լեկտ­րա­կան հա­ղոր­դիչ նյու­թի փո­փո­խու­թյան խն­դի­րը, ոս­կու փո­խա­րեն ա­ռա­ջարկ­վում էր օգ­տա­գոր­ծել ա­լյու­մին՝ հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ ա­լյու­մի­նը ոս­կուց թեթև է 7 ան­գամ, կա­րող է ա­վե­լի քիչ ռա­դիա­ցիա կլա­նել, քիչ տա­քա­նալ ու նվա­զեց­նել կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րի ջեր­մա­յին բե­ռը՝ ա­տո­մա­յին ռում­բի ազ­դե­ցու­թյան մի­ջա­վայ­րում: Կրեմ­լը բարձր էր գնա­հա­տել Չեռ­նի­շո­վի տեխ­նո­լո­գիա­կան նո­րա­մու­ծու­թյու­նը՝ հաշ­վի առ­նե­լով, որ ա­տո­մա­յին հնա­րա­վոր պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նակ խոր­հր­դա­յին ռազ­մա­կան տեխ­նի­կան կաշ­խա­տի ա­վե­լի եր­կար ու հու­սա­լի, Կրեմ­լի հա­մար պա­կաս կարևոր չէր, որ կխ­նայ­վի տեխ­նո­լո­գիա­կան մա­քուր ոս­կին: Այս խն­դի­րը մենք քն­նար­կել ենք Գո­րյու­նո­վի հետ ու եզ­րա­կաց­րել. սա կլի­նի հեր­թա­կան ա­վան­տյու­րան, ո­րը մեծ հար­ված կհասց­նի խոր­հր­դա­յին է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյա­նը՝ մի քա­նի պատ­ճառ­նե­րով.
ա) ա­լյու­մի­նե հա­ղոր­դա­լա­րե­րը, ո­րոն­ցով փո­խա­րին­վե­լու է 99,9999 մաք­րու­թյամբ ոս­կին, պետք է ու­նե­նա­յին գեր­մաք­րու­թյան նույն 99,9999 ցու­ցա­նի­շը, ո­րի ստա­ցու­մը ան­հա­մե­մատ ա­վե­լի դժ­վար ու ծախ­սա­տար է, տն­տե­սա­կան օ­գու­տի փո­խա­րեն այս­տեղ մեծ վնաս­ներ են լի­նե­լու,
բ) ա­տո­մա­յին զեն­քե­րի մեջ օգ­տա­գործ­վող է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րը ար­տադր­վե­լու էին սահ­մա­նա­փակ խմ­բա­քա­նակ­նե­րով ու եր­բեք չէին կա­րող հաս­նել հու­սա­լիու­թյան այն ցու­ցա­նիշ­նե­րին, ո­րոնք հա­տուկ են միայն մաս­սա­յա­կան ար­տադ­րու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում ար­տադր­վող սար­քե­րին:


Այս հար­ցում Կրեմ­լի դիր­քո­րո­շու­մը սի­րո­ղա­կան այն նույն մա­կար­դա­կի վրա էր, ին­չը հա­տուկ է տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան «ա­ռաջ­նորդ» Նի­կոլ Փա­շի­նյա­նին: Ա­ռա­ջին հա­յաց­քից, սի­րո­ղա­կան պատ­կե­րա­ցում­ներ ու­նե­ցող ղե­կա­վար այ­րե­րի հա­մար ակն­հայտ է, որ ոս­կու փո­խա­րեն ա­լյու­մի­նի կի­րա­ռու­թյու­նը հս­կա­յա­կան օ­գուտ­ներ կբե­րի երկ­րի տն­տե­սու­թյա­նը, բայց դա միայն ա­ռա­ջին հա­յաց­քից է այդ­պես թվում, մի բան է ոս­կու և ա­լյու­մի­նի ուղ­ղա­կի հա­մադ­րու­մը սո­վո­րա­կան կյան­քում, այլ բան է, երբ նույն խնդ­րին մո­տե­նում ես է­լեկտ­րո­նի­կա­յի հետ առն­չու­թյուն ու­նե­ցող պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­նե­րի տե­սան­կյու­նից: Գեր­մա­քուր ա­լյու­մի­նի ար­տադ­րու­թյու­նը ա­վե­լի մեծ ծախ­սեր ու նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի մշա­կում էր պա­հան­ջում և ո­չինչ չէր կա­րող ա­վե­լաց­նել է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի ո­րա­կին ու հու­սա­լիու­թյա­նը: Ա­մեն դեպ­քում Չեռ­նի­շո­վին հա­ջող­վեց ստեղ­ծել ռա­դիա­ցիոն կա­յու­նու­թյամբ օժտ­ված կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րի ամ­բող­ջա­կան ան­վա­նա­ցու­ցա­կը, «Գաղտ­նի» գրի­ֆի տակ հրա­տա­րա­կեց դրանց տե­ղե­կա­գիր­քը, պաշտ­պա­նեց իր դի­սեր­տա­ցիան ու դրա­նով ա­մեն ինչ ա­վարտ­վեց, ա­լյու­մի­նե հա­ղոր­դա­լա­րե­րով է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րը կյանք չմ­տան՝ ցածր հու­սա­լիու­թյան ու թան­կու­թյան պատ­ճա­ռով:


Շո­կի­նը, բնա­կա­նա­բար, Ա­բո­վյան-Մինսկ հա­կա­մար­տու­թյան ժա­մա­նակ Ա­բո­վյա­նի կողմ­նա­կիցն էր, վս­տա­հել էր Է­դիկ Պետ­րո­սյա­նի բա­նա­վոր փաս­տարկ­նե­րին, ցան­կա­նում էր ա­ռիթն օգ­տա­գոր­ծել ու պատ­ժել Չեռ­նի­շով-Օ­լեյ­նիկ կա­մա­կոր զույ­գին, դրա հա­մար նրան հիմ­նա­վոր փաս­տարկ­ներ էին պետք։ Պա­հանջ­վող փաս­տարկ­նե­րը ես գտա տե­սա­կան հաշ­վարկ­նե­րի ու փորձ­նա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով, ցույց տվե­ցի, որ Մինս­կի դիո­դա­յին մատ­րի­ցա­յի խա­փան­ման ի­րա­կան պատ­ճառ­նե­րը կապ­ված են սի­լի­ցիու­մա­յին բյու­րե­ղի մա­կերևու­թա­յին վի­ճակ­նե­րի հետ. կի­սա­հա­ղոր­դիչ­նե­րի մա­կե­րե­սին տե­ղի են ու­նե­նում լից­քե­րի կու­տա­կում­ներ, ո­րոնք, ի­րենց հեր­թին, ա­ռա­ջաց­նում են ին­վեր­սիոն հա­ղոր­դա­կա­նու­թյուն ու­նե­ցող շեր­տեր և ո­րոնց մի­ջո­ցով մե­կու­սաց­ված p-n ան­ցում­նե­րը միաց­նում են ի­րա­րից մե­կու­սաց­ման մեջ գտն­վող դիոդ­նե­րը: Այս վար­կա­ծը հաս­տա­տե­լու և ին­վեր­սիոն տի­րույթ­նե­րի նկար­նե­րը Բոր­սու­կի ա­ռաջ դնե­լու, հե­տա­գա­յում նաև մի­նիստ­րու­թյան հա­մար պատ­րաստ­ված հաշ­վետ­վու­թյան մեջ մտց­նե­լու հա­մար ես ստիպ­ված էի Ա­բո­վյան բե­րել Մոսկ­վա­յում թո­ղած իմ ֆո­տոս­կա­նը: Էկ­րա­նին պար­զո­րոշ երևում էին ին­վեր­սիոն շեր­տե­րը, նրանց ձևա­վո­րու­մը, ըն­դար­ձա­կու­մը և ի­րար միա­ցու­մը, ջեր­մաս­տի­ճա­նի ազ­դե­ցու­թյան տակ նրանք ձևա­փոխ­վում, ան­գամ վե­րա­նում էին: Բոր­սու­կի հա­մար նա­հան­ջի ճա­նա­պարհ չէր մնա­ցել, միայն խնդ­րեց, որ մեր դիագ­նոս­տի­կա­կան տեխ­նի­կան ու ին­վեր­սիոն շեր­տե­րի հայտ­նա­բեր­ման մե­թո­դի­կան ներ­դր­վեն նաև «Ին­տեգ­րա­լում»: Մեզ վերջ­նա­կա­նա­պես հա­ջող­վեց գտ­նել «Սա­լյուտ» հիբ­րիդ սխե­մա­նե­րի խա­փա­նում­նե­րի պատ­ճառ­նե­րից մե­կը, ո­րը թույլ տվեց բարձ­րաց­նել բա­լիս­տիկ հր­թիռ­նե­րի հու­սա­լիու­թյունը: Թե այդ հր­թիռ­նե­րի մեջ ինչ այլ խա­փան­ման պատ­ճառ­ներ մնա­ցին, միայն Աստ­ծուն է հայտ­նի, ա­մեն տեղ խոր­հր­դա­յին է­լեկտ­րո­նի­կան կա­ղում էր, իսկ ա­տո­մա­յին պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կի հաս­նե­լու իմ հույ­սե­րը վա­ղուց էին մա­րել՝ հաշ­վի առ­նե­լով է­լեկտ­րո­նի­կա­յի մեջ ե­ղած այն ճա­կա­տագ­րա­կան բաց­թո­ղում­նե­րը, ո­րոնց մա­սին կպատ­մեմ հե­տա­գա օ­րի­նակ­նե­րի վեր­լու­ծու­թյամբ: Ին­վեր­սիոն շեր­տե­րի մի­ջո­ցով p-n ան­ցում­նե­րի միաց­ման երևույ­թը նո­րու­թյուն էր նաև ինձ հա­մար, նախ­կի­նում նման բա­նի չէինք հան­դի­պել, ո­րոշ վե­րա­պա­հում­նե­րով դա կա­րող էինք ձևա­կեր­պել որ­պես հայտ­նա­գոր­ծու­թյուն, բայց Սա­շա Բու­տաևի հետ ո­րո­շե­ցինք օգ­տա­գոր­ծել այդ երևույ­թը և հե­ղի­նա­կա­յին ի­րա­վունք ստա­նալ՝ որ­պես մի­ջոց p-n ան­ցում­նե­րի խո­րու­թյու­նը չա­փե­լու հա­մար: Մինչ այդ և այ­սօր հա­մայն աշ­խար­հում p-n ան­ցում­նե­րի խո­րու­թյու­նը չա­փե­լու մե­թո­դի­կան հիմն­ված է գն­դաձև շլիֆ­նե­րի մի­ջո­ցով կի­սա­հա­ղորդ­չա­յին թի­թեղ­նե­րի վրա փո­սիկ­ներ բա­ցե­լու ու, քի­միա­կան մշա­կու­մից հե­տո, p- և n- հա­ղոր­դա­կա­նու­թյուն ու­նե­ցող երկ­րա­չա­փա­կան ֆի­գու­րա­նե­րի չա­փե­րը միկ­րոս­կո­պով ո­րո­շե­լու և հե­տա­գա հաշ­վարկ­նե­րի վրա: Գն­դաձև շլիֆ­նե­րը հնա­րա­վոր չէ ա­նել պատ­րաս­տի կի­սա­հա­ղորդ­չա­յին ստ­րուկ­տու­րա­նե­րի վրա՝ չա­փե­րի փոք­րու­թյան պատ­ճա­ռով: Մեր մե­թո­դի­կան, ո­րի հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քը մնաց «գաղտ­նի» գրի­ֆի տակ, թույլ է տա­լիս p-n ան­ցում­նե­րի խո­րու­թյան չա­փում­ներն ի­րա­կա­նաց­նել ա­ռանց չա­փե­րի սահ­մա­նա­փակ­ման և քայ­քա­յիչ մե­թոդ­նե­րի կի­րառ­ման: Ա­վե­լին, մեր մե­թո­դը թույլ է տա­լիս չա­փում­նե­րի ճշ­տու­թյու­նը հասց­նել մինչև ա­տո­մա­կան մա­կար­դա­կի, ո­րի պա­տեն­տա­վոր­ման գոր­ծը ես թո­ղե­ցի ա­պա­գա­յին՝ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մից և Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը Իս­րա­յե­լի մա­կար­դա­կին հասց­նե­լուց հե­տո, բայց... Բայց Հա­յաս­տա­նում չգտն­վեց խել­քը գլ­խին մի իշ­խա­նու­թյուն, ո­րը խն­դիր դներ նո­րան­կախ ու պա­տե­րազ­մող երկ­րի տն­տե­սու­թյու­նը բարձ­րաց­նե­լու մի նոր մա­կար­դա­կի՝ հույս դնե­լով սե­փա­կան պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­նե­րի վրա: Նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին չեմ կա­րո­ղա­նում ան­գամ հա­մո­զել, որ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը քն­նարկ­վի, ըն­դա­մե­նը քն­նարկ­ման դր­վի ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վում, ե­ղել եմ տն­տե­սա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի տե­ղա­կալ Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նի մոտ, խնդ­րել եմ, որ նա խո­սի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Բաբ­կեն Թու­նյա­նի հետ, որ քն­նարկ­ման դնի Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան հա­կաճգ­նա­ժա­մա­յին մեր ծրա­գի­րը, ա­պար­դյուն, ա­հա և Բաբ­կեն Թու­նյա­նի պա­տաս­խա­նը, ո­րը ինձ հե­ռա­խո­սով հայտ­նեց Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նը:
-Թու­նյանն ա­սաց, որ խնդ­րին ծա­նոթ է, դա ի­րենց պետք չէ:
Թե նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին ի՞նչ է պետք, չա­սաց, հա­վա­նա­բար կու­սակ­ցա­կան գաղտ­նիք է: Հա­սա­րակ մահ­կա­նա­ցու­նե­րիս հա­մար դեռևս գաղ­տիք է, թե որն էր «քայ­լող­նե­րի» բուն նպա­տա­կը: Հա­վա­տում եմ, որ շատ շու­տով դա կի­մա­նանք. մա­խա­թը ջվա­լի մեջ չի պահ­վի:
(շա­րու­նա­կե­լի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 49498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ